Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 14.02.
A A
Սպորտ

«Ռոման» ջախջախեց «Ուդինեզեին». Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հաղթանակին

Իտալիայի Ա սերիայի 22-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում ընդունեց «Ուդինեզեին» և հաղթեց 3:0 խոշոր հաշվով:

Առաջին խաղակեսում երկու անգամ աչքի ընկավ ֆրանսիացի Ջորդան Վերետուն, իսկ խաղի ավելացրած ժամանակի երրորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ իսպանացի Պեդրոն: Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 43 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Ուդինեզեն» 24 միավորով նահանջեց 14-րդ հորիզոնական:

«Ռոմայի» հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Նա դարձավ երրորդ գոլի համահեղինակներից մեկը, երբ միայնակ ճեղքելով մրցակցի պաշտպանական գիծը, փոխանցում կատարեց Էդին Ջեկոյին: Վերջինս չկարողացավ սանձել գնդակը, սակայն նրա թիկունքում հայտնված Պեդրոն ուժեղ հարվածով գրավեց դարպասի վերին անկյունը:

«Ռոման» Իտալիայի առաջնության հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 21-ին, «Բենևետոյի» դաշտում: Մինչ այդ հռոմեական ակումբը Եվրոպայի լիգայի շրջանակում կխաղա պորտուգալական «Բրագայի» հետ: Այդ հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին: