Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika 14.02.
A A
Սպորտ

Գոռ Բեգլարյանը՝ աթլետիկայի Բալկանյան երկրների չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների Մ-20  ձմեռային առաջնությունում գերազանց է հանդես եկել Հայաստանի թեթև աթլետ Գոռ Բեգլարյանը: 

Մեր մարզիկը 7մ 29սմ արդյունքով գրավել է առաջին տեղը հեռացատկի մրցումներում: Նա իրենից ետ է թողել խորվաթներ Ռոկո Ֆարկաշին (7մ 11սմ) և Լուկաշ Կիկին (7մ 09սմ): Ի դեպ, անցած տարի նույն մրցումներում կապանցի հեռացատկորդը 7մ 53սմ արդյունքով գրավել էր 3-րդ տեղը:

Հիշեցնենք, որ եռացատկի մրցումներում մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրել էր Հայաստանցի Նարեկ Սրապոնյանը: