Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

«Lexus RX 300»-ը սահել է դեպի ջրանցքը

Փետրվարի 14-ին, ժամը 06։09-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արբաթ գյուղի սկբնամասում ավտոմեքենան սահել է դեպի ջրանցքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենան սահել է դեպի առուն։

Փրկարարները «Lexus RX 300» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․) տեղափոխել են երթևեկելի հատված։