Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց...
A A
Պաշտոնական

Երկրաշարժի հետևանքով բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի․ ԱՆ

Փետրվարի 13-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի:
 
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության:
 
Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի:
 
Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ