Բացել լրահոսը Փակել լրահոսը
149934863_2876221999285577_6377126281410238267_n
A A
Պաշտոնական

Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի․ նրանց առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է`
 
Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» ԲԿ: Մասնագետների հավաստմամբ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:
 
Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել:
 
Հիշեցնենք, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: