Բացել լրահոսը Փակել լրահոսը
150176009_2848579175422512_6899126107705555635_o
A A
Պաշտոնական

Գյումրու ԲԿ-ում շահագործման են հանձնվել թթվածնային կայանը և ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը

Գյումրու բժշկական կենտրոնում շահագործման է հանձնվել թթվածնային կայանը եւ ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը։ Այդ մասին հայտնում են Գյումրու ԲԿ-ից։
 
Թթվածնային կայանի եւ ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
 
Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը ներկայացրել է ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի եւ թթվածնային կայանի անհրաժեշտությունը։
 
Թթվածնային կայանը հիմնվել է առողջապահության նախարարության հետ համատեղ ծրագրի արդյունքում։ Հիվանդանոցը 100 միլիոն արժողությամբ թթվածին արտադրող սարք է ձեռք բերել, որը կարող է արտադրել 240 բալոն թթվածին։ Այն կբավարարի ոչ միայն Գյումրու բժշկական կենտրոնին, այլեւ հանրապետության մյուս հիվանդանոցներին։ Թթվածնային կայանն անհրաժեշտություն է կորոնավիրուսի բուժման ընթացքում։
 
Ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի հիմնումը հնարավորություն կտա Գյումրու բժշկական կենտրոնում արդյունավետ իրականացնել ինսուլտի ծրագիրը։
 
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն առողջապահաության նախարարության ու Շիրակի մարզպետարանի հետ քննարկել է համակարգչային այնպիսի տոմոգրաֆիա ձեռք բերելու հարցը, որը թույլ կտար իրականացնել ինսուլտի ծրագիրը, վերապատրաստել մասնագետներին։
 
Տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում: Սարքավորման առկայությունը հնարավորություն կտա մարզի ազգաբնակչությանը անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում և չհասնել մայրաքաղաք։
 
«Այն հիվանդները, որոնք ստիպված էին լինում ծանր վիճակում, ինսուլտով տեղափոխվում էին Երևան ու ժամանակի առումով նրանց փրկությունը ռիսկային էր դառնում, բացի դրանից ծախսատար էր․ հիվանդը մենակ չի գնում, հարազատներն են նրան ուղեկցում, որոշեցինք վարկային՝ լիզինգով տոմոգրաֆիայի սարք տեղադրել։ Այն թանկարժեք սարք է, բայց հուսով ենք, որ կա։