A
A
Հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի եւ դատապարտելի արարք է․ Հայկ Մարության
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Այսօր առավոտյան տեղեկացանք, որ անհայտ չարագործները պղծել են Երեւանի Օղակաձեւ զբոսայգում գտնվող՝ հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը:
Որեւէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի եւ դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից:
Երեւանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաեւ երեւանցի լինելու պատվավոր կոչումը, եւ որեւէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը:
Հուսով եմ, իրավապահ մարմինները արագ եւ համարժեք արձագանք կտան»։