Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Շատ գեղեցիկ մարդկային կապերի դաշտ է դառնում Հայաստանը․Տ․Մանսուրյան (տեսանյութ)

Հայաստանը իրապես տարբեր բնագավառների հետ կապված օգնության կարիք ունի և լավ է, որ այդ օգնությունը հասնում է։ Շատ գեղեցիկ մարդկային կապերի դաշտ է դառնում Հայաստանը հատկապես պատերազմից հետո,- ասում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Ըստ նրա՝ սրան ավելանում է ոչ միայն դեղերի, նյութական օգնության արտահայտությունը, այլև հոգևորի հետ կապված, բարձր պոեզիայի, երաժշտության հետ կապված օգնությունը։ 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգ - շնորհանդես է: Համերգին երաժշտասեր հանրույթին առաջին անգամ ներկայացվեց  Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: