Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԱՏՄ
A A
Պաշտոնական

Տեսչական ստուգայց Գյումրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի(ԱԱՏՄ) Հյուսիսային և Հարավային տարածքային կենտրոնների տեսուչները ստուգայց են իրականացրել Գյումրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում: Ստուգվել են համայնքապետարանները, հիվանդանոցները, ստոմատոլոգիական կլինիկաները, հանրակրթական դպրոցները և նախադպրոցական ուսումնական հաստատությունները:

Տեսչական մամինը դիտարկել է Covid-անվտանգության նորմերի պահպանումը: Բավարար պատկեր է արձանագրվել։

Հընթացս ԱԱՏՄ մասնագիտական խմբերը եղել են նաև փակ արտադրական տարածքներում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում, գրասենյակային տարածքներում։