Բացել լրահոսը Փակել լրահոսը
graphic-qaxshin
A A
Պաշտոնական

Անցած տարվա ընթացքում հայտնաբերվել են 430 ինքնակամ կառույցներ

2020 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված էր 385 ստուգում։ Երկրում COVID-19-ի համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված  իրականացվել է տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներից ընդհամենը 64-ը, ինչը կազմում է նախատեսվածի 16.62%-ը։ 

Ստուգումներից 29-ը (45%) արվել է Երևանում,       8-ը՝ (12%) Կոտայքի մարզում, 6-ը՝ (9%) Արմավիրի մարզում, 5-ը՝ (8%) Գեղարքունիքի մարզում, 4-ը՝ (6%) Տավուշի մարզում, 3-ական՝ (5%) Արարատի և Շիրակի մարզերում, 2-ական՝ (3%) Սյունիքի, Լոռու մարզերում և 1-ական՝ (2%) Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում։

Ստուգումների արդյունքում արձանագրվել է 438-խախտում։ Ամենից շատ խախտումներ արձանագրվել են Երևանում՝ 215, ամենից քիչ՝ Սյունիքում՝ 6։

Հիմնական խախտումները վերաբերել են շինարարություն իրականացնող, շինարարության նկատմամբ հեղինակային հսկողություն, շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների գործունեությանը։ 

Կազմվել և տրամադրվել են 44 պարտադիր կատարման ցուցումներ, իսկ խախտումների բացակայության վերաբերյալ տրվել է 20 տեղեկանք։

Անցած տարվա ընթացքում ՀՀ ողջ տարածքում Տեսչական մարմնի աշխատակիցները  վերահսկողությամբ հայտնաբերել են 430 ինքնակամ կառույցներ։  Ստուգումների պատկերը հետևյալն է  Արագածոտնի մարզում` 99 (23%), Կոտայքի մարզում` 96 (22%), Արարատի մարզում` 58 (14%) և Լոռու մարզում` 42 (10%):

Մարզպետներին և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին տրամադրվել են իրազեկող բնույթի գրություններ՝ բացահայտված խախտումները վերացնելու ուղղությամբ։ Համայնքների ղեկավարներին էլ առաջարկվել է դադարեցնել  ինքնակամ շինարարությունը և վերացնել  դրա հետևանքները։ 

Տեսչական մարմինը բնակության համար օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ  192 եզրակացություն է տվել։ 

Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 2384 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին։ Տրամադրվել է ավարտական ակտերի վերաբերյալ 1501 դրական և 767 բացասական եզրակացություն: 

2020 թվականի ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման 226 արձանագրություն:

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին