Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թող Ալեն Սիմոնյանը գա ու ասի, որ կանջատեն իրենց ֆեյքերն, ու ջենթլմենական համաձայնության գանք․Մարուքյան (տեսանյութ)

«Ես ինձ համարում եմ ամենաշատ զրպարտված ու վիրավորված  քաղաքական գործիչներից մեկը»,-   հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ն ղեկավար  Էդմոն Մարուքյանը ԱԺ նիստում, որտեղ քննարկվում էր  իրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերը բարձրացնելու՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական առաջարկը։

 «Այս ամբիոնի մոտ եկել եմ զրպարտված ու վիրավորված։ 8 տարի է պատգամավոր եմ ընտրվել ու 8 տարվա մեջ ինչքան ինձ են զրպարտել, այդ թվում իմ պատգամավոր գործընկերները, երևի ոչ մեկի չեն զրպարտել։ Ինձանից հաջորդը գալիս է տիկին Սամսոնյանը»,- նշեց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը իշխանությանը մեղադրում է «ֆեյքերի ֆաբրիկա» ունենալու մեջ ու շեշտում, որ այս նախագծով խնդիրը չի լուծվում, այլ միայն թղթաբանությունն է շատանալու․

«Նախագիծը կարող է  և շատ լավ նածագիծ է, անգամ չգիտեմ էլ լավ նախագիծ է, թե չէ, որովհետև այն իրողությունները, որ մենք ունենք, ինչի մասին է ․․․ Հիմա թերթերին դատի են տալու, հա՞ էս նախագծով, «ֆեյքերի ֆաբրիկաները» շարունակեն աշխատել։ Բա էդ «ֆեյքերի ֆաբրիկաներն» ի՞նչ անենք։ Ինձ թվումա ավելի հեշտ է ջենտլմենական պայմանավորվածությամբ դադարեցնել։ Գործող իշխանությունը խոստանա, որ իր «ֆեյքերի ֆաբրիկաներն» անջատում է , նախկին իշխանություններն էլ խոստանան, որ իրանք էլ իրանցն են անջատում։ Ոնց հասկանում եմ, մենակ իրանք ունեն պլյուս-մինուս։ Ես էլ կարամ միջնորդ հանդիսանամ։ Հրավիրեմ մի տեղ, բարիշեք»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա  առաջարկում է Ալեն Սիմոնյանին բարձրանալ ամբիոն, խոստանալ, որ իրենց «ֆեյքերը» կանջատեն ու ջենթլմենական պայմանավորվածություն ձեռք բերվի, ֆոյքերն անջատեն։

Հիշեցնենք, որ անձի պատիվն ու արժանապատվությունը կեղծ զրպարտչական եւ վիրավորական արտահայտություններից պաշտպանելու համար Քրեական օրենսգրքում առաջարկվում է  փոփոխություններ անել. վիրավորանքի համար մինչեւ 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչեւ 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 2 մլն փոխարեն մինչեւ 10 մլն դրամ փոխհատուցման չափ: