Բացել լրահոսը Փակել լրահոսը
149397872_2985693751664148_4788131323380140111_o
A A
Պաշտոնական

Փետրվարի 11-ը՝ Հիվանդի համաշխարհային օր

Փետրվարի 11-ն աշխարհում նշվում է որպես Հիվանդի համաշխարհային օր: Միջազգային օրացույցում տեղ գտած այս օրը կոչված է աջակցելու մարդկանց, որոնք հայտնվել են հիվանդի կարգավիճակում, ինչպես նաև ուշադրություն հատկացնելու այն խնդիրներին, որոնց բախվում են հիվանդ մարդիկ: Այդ մասին հայտնում են Երեւանի պետական բժշկական համալսարանից։

Հիվանդի համաշխարհային օրը յուրօրինակ սոցիալական միջոցառում է, որն ամեն տարի անցկացվում է ողջ աշխարհում:

Հիվանդի համաշխարհային օրը (World Day of the Sick) հաստատվել է 1992 թ. մայիսի 13-ին` Հովհաննես Պողոս 2-րդ Պապի նախաձեռնությամբ:
Նա իր հատուկ ուղերձում նշել է, որ Հիվանդի համաշխարհային օրն ունի որոշակի նպատակ:

Հռոմի Պապն այդ նպատակը սահմանել է այսպես. «Կաթոլիկական, բժշկական բազմաթիվ կազմակերպությունների աշխատակիցների, հավատացյալների, ամբողջ քաղաքացիական հասարակության ուշադրությունը սևեռել հիվանդների և տկարների հանդեպ խնամքի ապահովման անհրաժեշտությանը` թեթևացնելու նրանց տանջանքները»։

Առաջին անգամ Հիվանդի համաշխարհային օրը նշվել է 1993թ. փետրվարի 11-ին: Հենց այդ օրը ֆրանսիական Լուրդ տեղանքում շատ դարեր առաջ տեղի է ունեցել Աստվածամոր երևան գաը: Սուրբ կույսը` Լուրդյան Աստվածամայրը (Our Lady of Lourdes), բուժել է հիվանդությամբ տառապողներին՝ այդ կերպ դառնալով հիվանդների փրկիչը: