Բացել լրահոսը Փակել լրահոսը
148876569_893345761501352_6080079500553465763_n
A A
Պաշտոնական

ԶԼՄ-ները Սյունիքի սահմանային վայրերում թեմաներ լուսաբանելու համար պետք է ունենան ՀՀ ԱԱԾ համաձայնությունը

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․
 
Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների
 
Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն գործընկերներ,
Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ:
 
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր