Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սյունիքի ու Գեղարքունիքի ևս 40 համայնք սահմանամերձ կհամարվի․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)

ՀՀ կառավարությունը նախատեսում է սահմանամերձ համայնքների ցանկում ներառել նաև պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 բնակավայրերը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին:

«Հարցը կարգավորվում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքով, որտեղ այս պահին ներառված է մոտ 40 համայնք: Կառավարության վաղվա նիստում կներկայացվի ցանկում փոփոխությունների նախագիծ, որի համաձայն` Սյունիքի մարզի և Գեղարքունիքի մարզի ևս մոտ 40 համայնք կներառվի այդ ցանկում, որտեղի բնակիչները կօգտվեն սահմանված արտոնություններից»,- ասաց