Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռազմական դրությունն ինչո՞ւ է շարունակվում․ Ռուստամ Բադասյանի մեկնաբանությունը (տեսանյութ)

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի վերացվում ռազմական դրությունը մեր երկրում, արդյո՞ք ռազմական դրության պահպանումը ունի քաղաքական շարժառիթ։

Պատգամավորի հարցին արձագանքեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ շեշտելով․

«Բնականաբար ո’չ արտակարգ, ո’չ ռազմական դրության պահպանումը չի կարող լինել ինքնանպատակ: Այն պահից սկսած, երբ հիմքերը կվերանան ռազմական դրությունը պահպանելու, որը կրկին կապված է անվտանգային միջավայրի հետ, անմիջապես ռազմական դրությունը կառավարության կողմից կվերացվի: Որևէ քաղաքական ենթատեքստ այստեղ չկա»,- վստահեցրեց Բադասյանը:

Նախարարն ասաց, որ անվտանգային միջավայրին վերաբերող ոչ բոլոր հարցերը կարող են մանրամասն հրապարակել, այս հարցը քննարկել են կառավարությունում և ապավինում  են ոլորտի լիազոր մարմնի դիրքորոշումներին։