Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+premier liga
A A
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերը կրկին կանցնեն երկրպագուներով

Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի հանդիպումներից սկսած երկրպագուները կկարողանան ներկա գտնվել խաղերին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Միաժամանակ մարզադաշտերում պահպանվելու են կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի համապատասխան դրույթները:

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի որոշ հանդիպումների անցկացման վայրերը փոփոխվել են։

«Արարատ» - «Ուրարտու» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափոխվել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:

«Նոա» - «Վան» հանդիպումը Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա մարզադաշտից տեղափոխվել է «Փյունիկ» մարզադաշտ:

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտից տեղափոխվել է «Ուրարտու-3» մարզադաշտ:

«Արարատ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափոխվել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ մրցափուլից սկսած խաղերը կանցկացվեն բնական խոտածածկով մարզադաշտերում: