Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը պատվեց քառորդ եզրափակիչ առաջին խաղում

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը պարտվեց առցանց անցկացվող արագ շախմատի Opera Euro Rapid խոշոր մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին մրցամարտում:

Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ անցկացրած չորս պարտիաներից երեքն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ մեկում հաղթեց մրցակիցը:

Այսօր տեղի կունենա պատասխան չորս պարտիաները:

Ըստ մրցակարգի Լևոն Արոնյանը պետք է անպայման հաղթանակ տոնի, որպեսզի իրավունք ստանա թայ-բրեյքում պայքարելու կիսաեզրափակիչ ուղեգրի համար, հակառակ դեպքում նա դուրս կմնա մրցաշարից: