Բացել լրահոսը Փակել լրահոսը
5c115763ba8fcd86c41d4d049e0b618e_2
A A
Պաշտոնական

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը վերսկսում է փաստաթղթերի ընդունումը եւ ՌԴ մուտքի վիզաների տրամադրումը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացնում է․

Փետրվարի 10-ից Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը վերսկսում է փաստաթղթերի ընդունումը եւ Ռուսաստանի Դաշնություն մուտքի վիզաների տրամադրումը օտարերկրյա քաղաքացիների հետեւյալ կատեգորիաներին․

1. Քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ապրում են Հայաստանում եւ ունեն Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու հաստատված նմուշի հրավեր կամ Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից ձեւակերպված փաստաթուղթ, որը հաստատում է ռուսաց լեզուն կրողի կարգավիճակը:

2. Օտարերկրյա քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում բնակության թույլտվություն ունեն: