A
A
Լիլիթ Թադևոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Լիլիթ Թադևոսյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում:
Քվեարկության արդյունքները խորհրդարանում ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը․
«Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 102 «կողմ» և 1 «դեմ»,- ասաց Հովակիմյանը: