A
A
Եվրոպայի 2021թ մարմնամարզության առաջնությունը կանցնի փակ դռների ետևում
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի մարմնամարզության ֆեդերացիայի որոշմամբ 2021թ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսականների: Ինչպես նշված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ, գլխավոր պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:
«Իհարկե է, շատ տխուր է, որ առաջնությունը կայանալու է դատարկ տրիբունաների ներքո և մարզասերները միայն տանից կարող են հետևել մրցումներին: Սակայն առաջնայինը բոլորի առողջությունն է, լինի դա մասնակից կամ հանդիսական», - ասել է առաջնության կազմկոմիտեի ղեկավար Կատրին Ամակերը:
Հավելենք, որ 2021թ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 21-25-ը, շվեյցարական Բազել քաղաքում: