Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karen
A A
Սպորտ

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովն առանց խնդիրների մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունը:

Մրցաշարի մեկնարկում աշխարհի 19-րդ ռակետը չորս սթում հաղթեց կորտի տերերից մեկին՝ ավստրալացի Ալեքսանդր Վուկիչին՝ 6:3, 6:7 (4:7), 7:6 (7:2), 6:4:

Հանդիպումը տևել է 3 ժամ 9 րոպե: Կարեն Խաչանովն կատարել է 9 էյս, թույլ է տվել 6 կրկնակի սխալ և վաստակել 4 բրեյք-փոյնթ 12 հնարավորից:

Հայազգի թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի կամ Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիտ Նագալը, կամ լիտվացի Ռիկարդաս Բերանկիսը: