A
A
Ռուս խաղաղապահները հայտնաբերել և վնասազերծել են շուրջ 24,2 հազար պայթյունավտանգ առարկա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի մասնագետներն ականազերծում են Լեռնային Ղարաբաղի Մարտունի բնակավայրի տարածքը։
ՌԴ ՊՆ-ից նշում են, որ 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների իրականացրած գործողությունների արդյունքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1191,3 հա տարածք, ավելի քան 350 կմ ճանապարհ, 1170 շինություն, այդ թվում` սոցիալական կարևորություն ունեցող 29 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 24,2 հազար պայթյունավտանգ առարկա։
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաներն ու զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված տարածքում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ։