Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa 8.02.
A A
Սպորտ

«Նոան» ընկերական խաղում հաղթել է լատվիական «Ռիգային»

Դուբայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբն այսօր ընկերական խաղ է անցկացրել լատվիական «Ռիգայի» հետ։

Ինչպես տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը, խաղն ավարտվել է մեր ֆուտբոլիստների նվազագույն հաղթանակով։ Միակ գոլը խփել է «Նոայի» ֆուտբոլիստ Վլադիմիր Ազարովը։

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող գավաթակիրը մինչ այդ 6։0 հաշվով հաղթել էր տեղի «Աթլետիկո Արաբիա» թիմին, իսկ 0։3 հաշվով պարտվել էր Ռուսաստանի չեմպիոն «Զենիթին»։