Բացել լրահոսը Փակել լրահոսը
148095919_2683618145220198_3693024978923596468_n
A A
Պաշտոնական

Ահազանգ՝ հյուրանոցային համալիրի տարածքում կարմիրգրքյան գորշ արջի՝ անազատության մեջ պահման վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

«Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը։

Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգել է Հանքավանի «Նաիրի Սպա Ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում կարմիրգրքյան գորշ արջի՝ անազատության մեջ, անբարենպաստ պահման պայմանների վերաբերյալ։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ և հորդորում՝ զերծ մնալ Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորելու մերժելի գործելաոճից։

✅ Ոլորտը կարգավորող «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքն այս պահին լրամշակման փուլում է։ Մասնավորապես, նախատեսվում է սահմանել անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման, նրանց պահելու թույլտվություն տալու, սկսած երկրորդ կենսունակ սերնդից կենդանու օգտագործման կարգերը։

❗Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․

✅տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով
✅կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

ՀՀ բոլոր քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»։