A
A
Անակնկալ պացիենտի կողմից՝ հայկական ուռուցքաբանական կոնգրեսի ժամանակ
Աջակցիր «Ա1+»-ինԿրծքագեղձի քաղցկեղից բուժված Անի Մարգարյանը Հայկական Ուռուցքաբանական կոնգրեսի ժամանակ անակնկալ մատուցեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանին և իր բուժող բժշկին՝ ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանին։
Անի Մարգարյանը սկզբում քիմիաթերապիա է ստացել իր միջոցներով, այնուհետև, երբ Հայաստանում մեկնարկել է տրաստուզումաբով բուժման պետական ծրագիրը, ընդգրկվել է այդ ծրագրի մեջ, և այժմ լիարժեք առողջ է, և պատրաստվում է մայրանալ։
Նա շնորհակալություն հայտնեց նախարարությանը և բժիշկներին ծրագրում ընդգրկված բոլոր կանանց անունից: