Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ1
A A
Պաշտոնական

Երևանում այսօր սպասվում է անձրև

Երևանում այսօր կեսօրից հետո սպասվում է անձրև, ամսի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
 Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով:
Փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
 
 Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ: