Բացել լրահոսը Փակել լրահոսը
146023893_4088398624527915_5524140767410403713_o
A A
Պաշտոնական

Այսօր որոնումներ են իրականացվում Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները:

Փրկարարական 5 ջոկատով որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրաիլ) շրջաններում:

Աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները: