
A
A
Աղդամում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել, ևս երկուսը վիրավորվել են
Աջակցիր «Ա1+»-ինԱղդամի շրջանում փետրվարի 4-ին ցերեկը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող Գուբադ Զեյնալովան: Ինչպես տեղեկացնում է «razm.info»-ն, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Մյուս երկու զինծառայողները ՝ Նեմաթ Բաբաևը և Բալագարդաշ Մալիքմամեդովը, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ներկայումս նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Ֆիզուլիում 3 ադրբեջանցի պայթել են ականի վրա, նրանցից մեկը մահացել է։