Ցմահ ազատազրկում և գույքի բռնագանձում պետական դավաճանության և լրտեսության համար. նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ ԲՀԿ խմբակցության առաջարկած օրենսդրական նախագիծը, որով առաջարկում ենք պետական դավաճանության համար սահմանել ամենախիստ պատիժը՝ ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության համար 12-20 տարի ազատազրկում։
Սկզբունքային է կանխող ու զսպող գործիքակազմի կիրառումը, որը թույլ կտա բացառել նոր ու անդառնալի կորուստները, իսկ դավաճանները կարժանանան ամենախիստ պատժի` ցմահ ազատազրկման:
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ՀՀ անվտանգությունը եւ ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել խիստ եւ համաչափ պատիժներ ՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նման ծանրագույն վնաս հասցնող դեպքերը կանխելու եւ զգոնությունը բարձրացնելու համար:
Նախագծի հղումը ՝ այստեղ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գրասենյակ