A
A
Վանաձորում գործող կարի արտադրամասը աշխատանքով է ապահովում շուրջ 350 քաղաքացու
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզպետարանից հայտնում են.
«Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը խորհրդական Արմեն Հարությունյանի և օգնական Տիգրան Հովսեփյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորում գործող «Սարտոն» կարի արտադրամասում: Մարզպետի այցի նպատակն էր ծանոթանալ աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Մարզի ղեկավարը շրջեց արտադրամասի տարածքով, ծանոթացավ տեսականուն:
-Տեքստիլ արդյունաբերությունը մեր մարզում նկատելի աճ է գրանցում. տարեցտարի դա առավել տեսանելի է: Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ թե՛ արտադրանքի ծավալն է ավելանում, թե՛ աշխատակիցների թիվը: Լիահաույս եմ, որ առաջընթացի այս տեմպը առաջիկայում ևս պիտի պահպանենք։ Վստահ եղեք, որ մարզային իշխանությունները ձեր թիկունքին են և պատրաստ են աջակից լինել ցանկացած հարցում - ասաց մարզի ղեկավարը:
Այժմ արտադրում են միայն մանկական բաճկոններ՝ եվրոպացի սպառողների ճաշակին ու պահանջներին համապատասխան: