Բացել լրահոսը Փակել լրահոսը
030221HandipumAzatHayreniq-QMD
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունների անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք ՔՄԴ», «Արդարություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների անդամներին։ 

 

Քննարկվել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

 

Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ երկրի համար այս բարդ շրջանում, երբ ներքին ու արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են հանդիսանում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, հումանիտար ճգնաժամի հաղթահարումն ու կենսագործունեության համար կայուն և բարենպաստ միջավայրի ստեղծումը, ավելի քան երբևէ կարևոր է Հանրապետության բոլոր քաղաքական ուժերի կողմից համախմբվածությանն ու համագործակցությանն ուղղված քաղաքական կամքի դրսևորումը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է միասնական ջանքերով դիմակայել առկա մարտահրավերները՝ օգտագործելով բոլորի ներուժը՝ այդ առումով շեշտադրելով Հանրապետության գործադիր իշխանության ու անձամբ իր՝ արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը: