Բացել լրահոսը Փակել լրահոսը
030221AlekBagdasaryan
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախում շարունակվող բարեգործական ծրագրերի համար՝ ընդգծելով, որ միայն հայ ժողովրդի միասնական ջանքերով է հնարավոր արագ հաղթահարել հետպատերազմյան ծանր շրջանի դժվարությունները և պլանավորել զարգացման ծրագրեր:

Ալեք Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել, որ Հայ կրթական հիմնարկության ծրագրերի շրջանակում պատրաստվում են Արցախում կրթության զարգացման գործում աջակցության լրացուցիչ աշխատանքներ իրականացնել

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: