Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բադասյան
A A
Պաշտոնական

«ԱԺ-ն ընդունեց դատական համակարգի բարեփոխմանը միտված օրենսդրական փաթեթը»

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Մինչդատական քրեական վարույթների գործերը (կալանք, խուզարկություն և այլն) և օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին միջնորդությունները կքննեն բարեվարքության ստուգում անցած դատավորները։

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց դատական համակարգի բարեփոխմանը միտված օրենսդրական փաթեթը։
 
Արդյունքում՝
 
Քրեական մասնագիտացմամբ դատավորների հաստիքները կավելացվեն առնվազն 17-ով՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և երեքով՝ Վերաքննիչ դատարանում։
 
Այս բարեփոխման շնորհիվ կկրճատենք նաև քրեական գործերի քննության ժամկետները»: