Բացել լրահոսը Փակել լրահոսը
Vbet A-League Playoffs logo
A A
Բիզնես

VBET-ի աջակցությամբ մեկնարկում են բասկետբոլային մրցաշրջանի ամենաթեժ հանդիպումները (տեսանյութ)

Բասկետբոլային մրցաշրջանը Հայաստանում թևակոխում է եզրափակիչ փուլ. Փետրվարի 2-ից մեկնարկում է VBET A-League Playoffs-ը:

Մեկ տարվա դադարից հետո երկրպագուները այս անգամ կկարողանան ներկա գտնվել խաղերին:

Ա-Լիգայի և VBET-ի համագործակցության շրջանակներում VBET A-League Playoffs-ի եզրափակիչն անցնելու է առանձնահատուկ մեծ շուքով, հանդիսականներին սպասում են մի շարք անակնկալներ և թեժ բասկետբոլային մթնոլորտ: Հատուկ փլեյ-օֆֆ փուլի համար մշակվել է նաև նոր տարբերանշան:

«VBET ընկերությունը հայկական ակումբային բասկետբոլի կողքին է եղել Ա-Լիգայի առաջին մրցաշրջանից սկսած: Հիմա արդեն, 4 տարի անց մենք տեսնում ենք մարզաձևի զարգացումը Հայաստանում, աճող հետաքրքրությունը մարզասերների շրջանում, ուստի որոշել ենք առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի մրցաշրջանի ամենակարևոր հատվածը՝ VBET A-League Playoffs-ը անցկացնենք հնարավորինս հետաքրքիր ու դիտարժան»,-նշել է VBET ընկերության Սպորտային Համագործակցությունների ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:

«Այս մրցաշրջանը ավելի դիտարժան է դարձնում նաև լիգայում արտասահմանյան հայ մարզիկների մեծ քանակը. դա չի կարող չուրախացնել երկրպագուներին և միանշանակ խոսում է լիգայի գրավիչ դառնալու մասին: Միասին աշխատել ենք հեռարձակման բարձր որակ ապահովելու համար, որպեսզի մեր բասկետբոլը լավագույնս մատուցենք նաև այն երկրպագուներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն եկել մարզադահլիճ»,-նշել է Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

VBET A-League Playoffs-ի հանդիպումների հեռարձակումը կարող եք դիտել Vivaro News-ի յութուբյան էջում: