Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միավորումը չի լինի, Ս․Սարգսյանն իր շահերն ունի․ Ազատ Արշակյան (տեսանյութ)

«Սերժ Սարգսյանն ունի իր շահերը, իր խաղը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը տեղավորվում է որպես երիտասարդ թոշակառու։ Ս․Սարգսյանը Ռ․Քոչարյանին մի անգամ ուղարկել է թոշակի, և նրան թոշակից ետ կանչելը անհասկանալի կլինի։ Չի լինի նրանց միավորումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, անդրադառնալով ընդդիմադիր դաշտում նախկին երկու նախագահների համագործակցությանը։

Ա․Արշակյանը գտնում է, որ 2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ս․Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը պետք է անցներ խորհրդարան։ Եվ սխալ է այդ կուսակցությանը ակտիվ քաղաքականությունից դուրս թողնելը։

«Կուսակցությունը, որը ԵԺԿ-ի դաշնակիցն է, դուրս թողնել քաղաքականությունից, ԱԺ-ից, կոպիտ սխալ է։ Այսօր մենք Եվրոպայում չունենք գործընկերներ։ Արմեն Աշոտյանը հզոր ուժ էր և հիմա էլ կարող է ակտիվորեն աշխատել, բայց մենք նրան զրկել ենք մանդատից։ ԵԺԿ-ի հետ անձնական հարաբերություններ ունեցող Ա․Աշոտյանը զրկված է բանակցությունների իրավունքից»,- ասում է Ա․Արշակյանը։

Վերջինս նաև գտնում է, որ ՀՀԿ-ի հետ Ազգային ժողովում պետք է լիներ նաև «Դաշնակցություն» կուսակցությունը, քանի որ այդ ուժն էլ «Սոցինտերնի» անդամ էր։ Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է օրինական կերպով ու քարոզչական հնարավորություններով այնպես կազմակերպեր 2018թ․ ընտրությունները, որ այդ երկու կուսակցություններն էլ ԱԺ-ում լինեին։

«Որպեսզի այսօր մենք Եվրոպայում ունենայինք դաշնակիցներ, որ թույլ չտային, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մեր դեմ մասնակցի պատերազմին։ Մենք Եվրոպայի երկու թևում աշխատող ուժեր պետք է ունենայինք»,- հավելում է նա։

 

Մանրամասները՝  տեսանյութում