A
A
Մարզիկ զինծառայողներն այցելել են ռազմական համալսարան
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել ԲԿՄԱ-ի զինծառայող ֆուտբոլիստները` ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանի գլխավորությամբ։
Մարզիկ-զինծառայողները շրջել են ռազմական համալսարանի տարածքում, եղել թանգարանում, ուսումնական հրաձգություն կատարել կրակային վարժասարքից: Դիպուկությամբ աչքի ընկած մարզիկները համալսարանի ղեկավարության կողմից խրախուսվել են պատվոգրերով: