Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուս խաղաղապահներ
A A
Պաշտոնական

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջան է վերադարձվել ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված 2 զինծառայող

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնց 2021 թվականի հունվարի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում: Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է նաև, որ 2021 թ. հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատը (հատուկ նշանակության) Վանք բնակավայրից տարհանել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողի և հանձնել ադրբեջանցի բժիշկներին:

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: