Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արծրուն Հովհաննիսյան
A A
Քաղաքականություն

Շուշիի հետ կապված շատ հարցեր ինձ համար անհասկանալի են. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Պաշտպանության նախարարության մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում էր, մասնակցում է գիտության վերաբերյալ խորհրդարանական լսումներին:

Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պնդեց՝ պատերազմի ընթացքում ինքը որևէ կեղծ ինֆորմացիա չի տրամադրել.

«400 հրապարակում եմ ունեցել 44 օրերի ընթացքում, մոտ 170 հրապարակում եղել է «հաղթելու ենք»,մոտ 160 էլ՝ «հաղթում ենք»: Եղել են հրապարակումներ, որ վիճակը շատ ծանր է և նմանաբնույթ սթափեցնող հայտարարություններ: Փորձագետները գնահատում են, որ քարոզչությունը իրականացվել է շատ ճիշտ»:

Հովհաննիսյանի խոսքով՝ Շուշիի հետ կապված շատ հարցեր իր համար անհասկանալի են.

«Ամսի 6-ին ես եղել եմ Շուշիում, ամսի 7-ին, 8-ին և 9-ին մի քանի անգամ իրավիճակը տրամագծորեն կտրուկ փոխվել է՝ ըստ ՊՆ տեղեկությունների: 44 օրերի ընթացքում տեղեկությունները ստացվել է բացառապես Պաշտպանության նախարարությունից, Գլխավոր շտաբի օպերատիվից և Պաշտպանության բանակից: Չկա պատերազմ, որտեղ չեն սխալվել, որտեղ տեղեկատվության խզվածք չի առաջացել, բայց լիքը մարտական դրվագներ իմ ուղեղում չի տեղավորվում»:

Ինչ վերաբերում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ բունկերում գտնվեու լուրերին, Հովհաննիսյանն ասաց՝  Աննա Հակոբյանին պատերազմի ընթացքում մեկ վայրկյան անգամ չի տեսել:

Հովհաննիսյանը պնդեց՝ կանոնավոր զորքը եղել է իր առաջին ինֆորմացիայի աղբյուրներից մեկը, և մինչև վերջին օրը հավատացել է տղաների հաղթանակին:

Քաղաքական հարցերի Արծրուն Հովհաննիսյանը չպատասխանեց: