Բացել լրահոսը Փակել լրահոսը
145691387_4077970125570765_7062187852666670007_o
A A
Պաշտոնական

Սակրավորական ջոկատները հետախուզական աշխատանքներ են նախատեսում

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունու շրջանում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:

ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում,Վարնկաթաղ գյուղում և հարակից բնակավայրերում: Հնարավոր են նաև պայթեցման աշխատանքներ: