Բացել լրահոսը Փակել լրահոսը
1041875
A A
Պաշտոնական

Կանխվել է տոլմայի մեջ թաքցրած թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 29-ի ժամը 15։00-ի սահմաններում,   անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալ Կ․ Մ․-ի անվամբ քաղաքացի Վ․ Վ․-ի կողմից բերված հանձնուքը։ Զննության արդյունքում երկու տոլմայի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7․22 և 7․56 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ 

 ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին