A
A
Մեկնարկում է Սևանի ափամերձ հատվածից ապօրինի կառույցներն ապամոնտաժելու ծրագիրը․ ՇՄ նախարար
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆբ-ի իր էջում գրել է․
Փետրվարի 1-ից նոր թափով մեկնարկում են Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրների լուծմանն ուղղված գործընթացները
Այսօր Սևանա լճի ափամերձ տարածքներում գույքագրված շենք-շինությունների, դրանց վարձակալման իրավունքների տրամադրման և ապօրինի շինությունների ապամոնտաժման թեմայով խորհրդակցություն անցկացրեցի։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առկա «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» և «հողամասի վարձակալության» մասին պետական գրանցում ստացած թվով 915 պայմանագրեր։
Նշված պայմանագրերով դեբիտորական պարտքը 2021թ․ հունվարի 8-ի դրությամբ կազմում է 209 542 091 ՀՀ դրամ։
Եվս մեկ անգամ շեշտեցի, որ Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է։ Չեն հանդուրժվելու իրենց արտոնյալ համարող ու տարիներ շարունակ Սևանը կեղեքող խմբերն ու անհատները, մերժվելու են տարբեր խմբերի հովանավորության ներքո գործող շրջանակները, որոնք սեփական շահը վեր են դասում պետական ու հանրային շահից։
Կա երկու գերնպատակ՝ առավելագույնս հավաքել ապառքերը և ազատել Սևանի ափամերձ տարածքներն ապօրինի շենք-շինություններից։ Մենք մեկ վայրկյան անգամ չենք ընկրկում Սևանի փրկության և լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված վիրահատական քայլեր կատարելիս։
Փետրվարի 1-ից մեկնարկում են Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ու արձանագրված առերևույթ խախտումների վերացմանն ուղղված գործընթացները, այդ թվում՝ «Սևան» ազգային պարկի» տեխնիկական վերազինումը և հնարավորությունների հզորացումը, որը ծառայելու է լճի ափամերձ հատվածը ապօրինի կառույցներից ազատելու կարևորագույն նպատակին։