Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանը նեղացած է ՌԴ-ից, գուցե՝ ՌԴ նախագահի հայտարարությունից․ Վ․Հովակիմյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարծում է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նեղացած է Ռուսաստանից, հատկապես այդ երկրի նախագահից։ Եվ դրա համար էլ նա իր վերջին հարցազրույցում հայտարարեց, թե ՀՀ իշխանությունները երկիրը «դարձրել են Ռուսաստանի պրոտեկտորատը»։

«Կառաջարկեմ այդ տեքստը ուշադիր նայել և տողատակում, չգիտես ինչու, նա նեղացած է ՌԴ-ից։ Գուցե՝ ՌԴ նախագահի այն հայտարարությունից, որ ծանր փաստաթուղթ էր, և մեծ ուժ էր պետք նման պարտականության տակ մտնելու համար»,- ասում է Վ․Հովակիմյանը։

Պատգամավորը գտնում է, որ պատերազմը որոշ մարդկանց համար առիթ էր, որ փորձեին իշխանություն վերցնել․

«Խոսքը վերաբերում է այն փրկիչներին, որոնցից մեկը օրերս խոստովանում էր, թե պատերազմից 2 ժաբաթ առաջ զանգել է Արցախի հրամկազմին և ասել է, վերցրեք իշխանությունը։ Իսկ դա նշանակում է ճակատից զորքը թեքել դեպի Ստեփանակերտ, դեպի Երևան։ Նրա շուրջ հավաքված փրկիչները դեռ չեն ասել, թե իրենք ինչով են զբաղված եղել այդ օրերին»։

Վերադառնալով Ռ․Քոչարյանի հայտարարություններին՝ Վ․Հովակիմյանը հայտարարում է, թե նա, որ այսօր իրեն փրկչի տեղ է դրել, ինչո՞ւ չի ասում, թե պատերազմի օրերին ինչով է զբաղված եղել։ «Կարո՞ղ է գեներալներին, զինվորականներին համոզել, որ չկռվեն»,- հարցնում է նա։

Ի դեպ Ռ․Քոչարյանը նաև զարմանք էր հայտնել, որ պատերազմի օրերին Արցախի նախագահի նստավայրի վրա որևէ ռումբ չի ընկել։ «Եթե ես չեմ սխալվում, Ռ․Քոչարյանն էլ հիմնականում գտնվելիս է եղել նույն տարածքում, ԵԿՄ շենքում։ Այդ շենքի վրա էլ ռումբ չի ընկել»,- հակադարձում է Վ․Հովակիմյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում