Բացել լրահոսը Փակել լրահոսը
Министр иностранных дел Азербайджана Дж.А.Байрамов
A A
Պաշտոնական

Լավրովը և Բայրամովը քննարկել են ԼՂ-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության եւ արտաքին քաղաքական փոխգործակցության հրատապ հարցեր, այդ թվում ՝ ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում: