Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվորների մարմիններ
A A
Պաշտոնական

Ջրականի (Ջաբրաիլ) շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն

Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն:
 
Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը:
 
Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:
 
Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում: