Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ռուսաստանը հանդես է գալիս գերիների և պահվող անձանց՝ «բոլորի բոլորի դիմաց» բանաձևով փոխանակման օգտին․ Զախարովա (տեսանյութ)

Ռուսաստանը միջազգային կառույցներին կոչ է արել միանալ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնություն ցուցաբերելուն։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

Ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատուն կայունացման հասնելուն զուգահեռ, նրա խոսքով, առաջին պլան են մղվում կարիքավորներին և տուժածներին համալիր մարդասիրական աջակցություն հատկացնելու խնդիրները: Բացի Հայաստանի, Ադրբեջանի և այլ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի համապատասխան ջանքերից, օգտակար կլիներ ներգրավել նաև այլ միջազգային մասնագիտական կառույցներ։

«Ներկայումս Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն։ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունները շփման մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ: Շարունակվում է Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հնարավորության համաձայնեցումը», - նշել է Զախարովան։

Մարիա Զախարովան նաև հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս գերիների և պահվող անձանց՝ «բոլորի բոլորի դիմաց» բանաձևով փոխանակման օգտին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, ինչպես նաև հունվարի 11-ին երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի խնդիրների շուրջ աշխատանքը շարունակվում է։

«Եվ ռուսական կողմն այդ հարցերում աջակցություն է ցուցաբերում, այդ թվում՝ իր խաղաղապահ զորակազմի գծով։ Ինչպես ընդգծել են մեր երկրի նախագահն ու արտգործնախարարը, տվյալ խնդրի շուտափույթ լուծման լավագույն տարբերակը կլիներ գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,-ասել է Զախարովան։