Բացել լրահոսը Փակել լրահոսը
144191450_4068014663232978_8794597639295648533_o
A A
Պաշտոնական

ԱՀ ներքին գործերի նախարարն այցելել է պատերազմում անմահացած փրկարարների ընտանիքներին (տեսանյութ)

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի և ծառայության պատասխանատու անձանց ուղեկցությամբ, այսօր՝ Հայրենիքի պաշտպանի օրն այցելել է պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած փրկարարներ՝ Դավիթ Դոլուխանյանի, Հարություն Աթաջանյանի և Հովիկ Աղաջանյանի ընտանիքներին: Իսկ Արայիկ Հակոբյանի հարազատներն Արցախում չգտնվելու պատճառով՝ այցը հետաձգվել է:
 
Կարեն Սարգսյանը վերստին ցավակցություն է հայտնել հերոսների հարազատներին, նշել, որ զոհված փրկարարների ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրներն այսուհետ ևս լինելու են իր անմիջական ուշադրության կենտրոնում:
 
Նշենք, որ ռազմագործողությունների ընթացքում ԱԻ ծառայությունից 4 փրկարար է զոհվել: Վերջիններս ԱՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են «Արիություն» մեդալով, իսկ Հովիկ Աղաջանյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալով:
 
Կարեն Սարգսյանի հրամանագրով՝ Հ.Աղաջանյանին հետմահու շնորհվել էր նաև «Փառքի խաչ-Նոյ» հուշամեդալ: