Բացել լրահոսը Փակել լրահոսը
144340571_2568688573436253_3958882284345718320_n
A A
Պաշտոնական

Այսօր լույս աշխարհ է եկել պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին` փոքրիկ Կարապետը

Գյումրիի համայնքապետարանից հայտնում են.
 
«Հունվարի 28- ին լույս աշխարհ է եկել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին` փոքրիկ Կարապետը: Փոքրիկը ծնվել է Գյումրու ծննդատանը: Նա ընտանիքի երրորդ զավակն է։
 
Գյումրի համայնքի ղեկավարն ու համայնքապետարանի ողջ անձնակազմը շնորհավորում են Սիմոնյանների ընտանիքի անդամներին և հարազատներին, մայրիկին ու փոքրիկին մաղթում խաղաղ երկինք, քաջառողջություն և երջանկություն»: