Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը տեսակցել է 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո հայրենիք վերադարձած զինծառայողներին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Այվածքաբանության ազգային կենտրոն և տեսակցել ապաքինման փուլում գտնվող հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր 2020 թվականի դեկտեմբերի 20-ին հայրենիք են վերադարձել շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:

Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: