Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ են վերադառնում
A A
Քաղաքականություն

Արցախ է վերադարձել 51 հազար 408 մարդ

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 192 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«2020թ. նոյեմբերի 14-ից սկսված, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 51 հազար 408 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: