Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Պուտինը կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծմանը (տեսանյութ)

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Պուտինն այս մասին հայտարարել  է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է:

«Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, դա ամենակարևորն է, հասնել լիակատար հրադադարի և սկսել կայունացման գործընթացը։ Այժմ, միջազգային հանրության եւ, անկասկած, ճգնաժամի լուծմանը մասնակցած երկրների առջև խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծման, ավերված ենթակառուցվածքի վերականգնման, պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձանների պաշտպանության եւ վերականգնման հարցում», - ասել է Պուտինը:

Նրա խոսքով ՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի շրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու համար ։

«Մենք ձգտում էինք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես՝ համանախագահների ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին», - նշել է Պուտինը։